Մարսելում կայացել է կոնֆերանս՝ նվիրված Կոմիտասի կյանքին ու գործունեությանը
Մարսելում նախօրեին «Arménie-Patchwork» ցուցահանդեսի շրջանակներում կայացել է կոնֆերանս՝ «Հոգևոր հայր Կոմիտասի կյանքն ու գործունեությունը» թեմայով: Այդ մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից՝ հղում անելով «Nouvelles d’Arménie» պարբերականին: Կոնֆերանսն անցկացրել է «Սահակ Մեսրոպ» երգչախմբի տնօրեն, մաեստրո Խարիկ Յիլմազյանը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել «Սահակ Մեսրոպ» երգչախմբի մենակատար Անդրանիկ Մինասյանը, ինչպես նաև դուդուկահարներ Միքայել Վեմյանն ու Հայկ Գուժյանը:
«Arménie-Patchwork» ցուցահանդեսը տեղի է ունենում Մարսելում հուլիսի 7-31-ը «S’ART» կազմակերպության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա