Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում Հանրապետության նախագահը կառավարման գործընթացների մեջ ներգրավվածություն չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նոր Սահմանադրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է ՀՀ նախագահի գործառույթներին ու կարգավիճակին և 123 հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է ու մարմնավորում է ազգային միասնությունը: Լրագրողների խնդրանքով բացատրելով այս դրույթը սահմանադրագետ Պողոսյանն ասաց, որ հանրապետության նախագահը, որպես կանոն, Սահմանադրության կանոնների պահպանման երաշխավորն է, իսկ սահմանարդույթունը վերկուսակցկան փաստաթուղթ է:
«Այն բոլորի համար է, քաղաքացու համար է, քաղաքական մեծամասնության ու քաղաքական փոքրամասնության համար է: Եթե նախագահի պարտականությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ուրեմն նա պետք է լինի անաչառ, պետք է լինի չեզոք և, եթե նա իրականացնում է այդ ամենը, ապա նպաստում է հասարակության ինտեգրացմանը: Նա իրավունք չունի կողմնապահ լինել, նա իրավունք չունի իր դիրքորոշումների ժամանակ ակնհայտ քաղաքական նախապատվություն տալ այս կամ այն կուսակցությանը: Պառլամենտական համակարգում նախագահական ինստիտուտի առավելությունը հենց այն է, որ նա ձերբազատված լինելով քաղաքական պարտավորություններից, նպաստում է, որ տվյալ պետությունում լինի միասնականություն և հիմնական արժեքների շուրջ լինի կոնսենսուս: Մնացած հարցերի վերաբերյալ թող կուսակցությունները վիճեն խորհրդարանում: Բայց հանրապետության նախագահի խնդիրը մնայուն ու հիմնարար արժեքների պահպանմանը հետևելն է», -ներկայացրեց Պողոսյանը:
Նոր Սահմանադրության նախագիծն առաջարկում է նախագահին ընտրել 7 տարի ժամկետով: Նշենք, որ գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին յոթ տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Գործող Սահմանադսրությունը պահանջում է 10 տարով ՀՀ-ում բնակվելու և քաղաքացի համարվելու պահանջ է դնում: Նոր Սահմանադրության նախանական տարբերակը պահանջում է, որ նույն անձը նախագահ ընտրվի միայնմեկ անգամ: ՀՀ նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Նշենք, որ գործող Սահմանադրությունը նման արգելք չի դնում:
Նախորդող հրապարակումներ՝
Պատերազմի ժամանակ վարչապետի՝ ԶՈւ ղեկավարումը ստանձնելու մասին դրույթը լուրջ հակափաստարկներ չունի. Պողոսյան
Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է
ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները