Պալմիրայի մոտ Սիրիայի բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի 28 գրոհայինի
Սիրիայում մարտական գործողությունները չեն դադարել մուսուլմանական Իդ Ալ-Ֆիթր տոնի ժամանակ: Հուլիսի 17-ին Պալմիրայի մոտ Սիրիայի բանակը ոչնչացրել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» 28 գրոհայինի: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը»:
Բանակի և ԻԼԻՊ-ի միջև մարտեր ընթանում են Պալմիրայի հարակից շրջաններում՝ 30 կմ հարավ և 10 կմ արևմուտք: Ռազմական փորձագետների փոխանցմամբ, բանակի հրամանատարությունը մտադիր չէ գրոհել Պալմիրան և անցել է շրջափակման մարտավարությանը: Զորքերը օղակ են կազմել և իրենց վերահսկողությունը սահմանել հիմնական ճանապարհների վրա:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավել էր մայիսին: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Նախորդող լուրեր՝
Նախարար. Այլոց մշակութային ժառանգության վնասումը պետք է վճռականորեն դատապարտվի
Սիրիայի բանակն սկսել է Պալմիրայի ազատագրման գործողությունը
ԻՊ գրոհայինները սկսել են ջարդուփշուր անել Պալմիրայի արձանները
Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
«Իսլամական պետությունը» Պալմիրայի 400 խաղաղ բնակչի մահապատժի է ենթարկել
Իսլամական Պետության զինյալները Պալմիրայի ամֆիթատրոնում 20 հոգու մահապատժի են ենթարկել
Ֆրանսուա Օլանդ. Պալմիրայի գրավումը մեծ ողբերգություն է
ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան