Պատերազմի ժամանակ վարչապետի՝ ԶՈւ ղեկավարումը ստանձնելու մասին դրույթը լուրջ հակափաստարկներ չունի. Պողոսյան
Սահմանադրության նախագիծը, որն արդեն երկու օր է շրջանառության մեջ է, սահմանել է, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի ղեկավարումը ստանձնում է կառավարությունը: Այդ մասին ընթացող ասուլիսում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Այդ դեպքում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունն անցնում է վարչապետին, և վարչապետը իրավունք ունի նշանակելու զինված ուժերի հրամանատար»,-հավելեց սահմանադրագետը՝ նշելով, որ այդ հարցը երեկ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել է և «հարցի վերաբերյալ այլևս լուրջ հակափաստարկներ չկան»:
Նշենք, նոր Սահմանադրության նախնական տարբերակում 154-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի ղեկավարումն ու կառավարումը:
Ըստ այդմ, Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում Պաշտպանության նախարարն իրականացնում է Զինված ուժերի ղեկավարումը:
Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը վարչապետի առաջարկությամբ նշանակվում է ՀՀ նախագահի կողմից:
Նախորդող հրապարակումներ`
Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է
ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները