Մենք նպատակ չունենք ամեն գնով անցկացնել այս բարեփոխումը. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Սահմանադրական բարեփոխումների անցկացումը ամեն գնով գերնպատակ չէ, մենք ունենք բազում առաջնային հարցեր, և այս հարցը մեր օրակարգի ամենաառաջնային հարցը չէ: Այդ մասին հուլիսի 17-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոնսակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ Սահմանադրության նախագիծը, մասնավորապես դրա 4-ից 7-րդ գլուխները, որոնք վերաբերում են կառավարման ու դատական համակարգերին, քննարկվել են ՀՀԿ խորհրդի նիստում:
Շարմազանովի խոսքով, Հայաստանի քաղաքացու որոշելիքն է` անցկացնե՞լ սահմանադրությունը, թե՞ ոչ:
«Մենք նպատակ չունենք ամեն գնով անցկացնել այս բարեփոխումը, դա քաղաքացու որոշելիք հարցն է: Պարզապես մեր տպավորությամբ կա արդյունավետ կառավարման խնդիր, և այս տարբերակը հնարավորություն է տալիս ավելի անցնցում, ավելի ժողովրդավար կառավարման անցնելու համար», -հայտարարեց Շարմազանովը` նշելով, որ շատերը շտապել են գնահատականներ հնչեցնելու հարցում:
Նա ասաց, որ այս տարբերակը «դոգմա չէ», և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մեկ ու կես ամիս էլ կաշխատի, կկազմակերպվեն քննարկումներ, քաղաքական ուժերը կներկայացնեն առաջարկներ:
Թեմային առնչվող հրապարակում`
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները