Կորյուն Նահապետյանն ու Միհրան Պողոսյանը Արդարադատության նախարարի հավանական թեկնածուներն են. մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Արդարադատության նախարարի պաշտոնում շրջանառվում է նաև ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը:
«Ամենահետաքրքիրն այն է, որ երեկ այս անունը միանգամից սկսեց շրջանառվել, ըստ որում՝ լրիվ տարբեր օղակներում, լրիվ տարբեր մարդկանց կողմից: Ի դեպ, պատահականություն էր թե զուգադիպություն, բայց երեկ Սամվել Ալեքսանյանն այցելել էր կառավարություն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպելու»,-գրել է թերթը:
«Հայկական ժամանակ» օրաթերթն էլ գրել է, որ նախարարի պաշտոնում երեկվանից շրջանառվում է նաև ԴԱՀԿ պետ Միրհրան Պողոսանի անունը: