Վերարտադրվելու համար կիսանախագահական ու նախագահական համակարգերից ավելի լավ համակարգ գոյություն չունի. Թովմասյան
Շատ ավելի հեշտ է վերարտադրվել այնպիսի համակարգում, որը թուլ է տալիս իշխանության գերկենտրոնացում և որը Հայաստանում գործում է 1995 թվականից: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` ներկայացնելով հանրության դատին ներկայացված Սահմանադրության նախագիծը:
«Համակարգը, որը առաջարկվում է սահմանադրական փոփոոխւթյուններով, շատ ավելի ժողովրդավարական համակարգ է, ստեղծում է լայն հնարավորություններ` վերահսկողության, ժողովրդի մասնակցության տեսանկյունից: Եվ եթե թեզը այն է, որ ժողովրդավարական Սահմանադրությունը նպաստում է իշխանության վերարտադրության համար, ապա նման թեզը ես տրամաբանական չեմ համարում», -հավելեց Պողոսյանը:
Հանձնաժողովի մյուս անդամ Հրայր Թովմասյանն էլ իր հերթին լրացրեց, որ կիսանախագահական ու նախագահական համակարգերից վերարտադրվելու համար ավելի լավ համակարգ գոյություն չունի:
«Նայեք աշխարհի քարտեզին և կտեսնեք` նախագահական համակարգում լատինաամերիկյան, աֆրիկյան երկրներում միապետական համակարգի մասին են խոսում, իսկ ահա կիսանախագահական Ադրբեջանում ժառանգական միապետություն է», նկատեց Թովմասյանը` ընդգծելով խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում «ընտրությունները կեղծելու, վերարտադրվելու հնարավորությունները վերանալու են»:
Հարակից հրապարակումներ`
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր
Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները