ԱՄՆ Թեննեսի նահանգում սպանել են զինվորականների
ԱՄՆ Թեննեսի նահանգի Չատագունա քաղաքում ոստիկանները գնդակահարել են մարդուն, ով մինչ այդ կրակ էր բացել զինվորականների վրա: Ըստ Բի-Բի-Սի-ի, ոստիկանությունը հաղորդել է, որ անհայտ անձը կրակ է բացել զինվորական շինությունների մոտ և վիրավորել 3 զինվորականի, որից մեկը ոստիկանության աշխատակից: Միջադեպից հետո ոստիկանները փակել են մոտակա ավտոմայրուղին և շրջափակել մի քանի շինություն այդ շրջանում, որպեսզի վերջինը չկարողանա փախնել:
Լենտա.ռու կայքը գրում է, որ ծովային հետևակի չորս զինվոր մահացել է, երեքը վիրավորվել: CBS հեռուստաընկերությունը հայտնում է, որ կրակողի անունը եղել է Մուհամեդ Յուսեֆ Աբդուլազիզ:
Reuters-ն էլ գրում է, որ Թեննեսի դատախազոթյունը տեղի ունեցածը դիտում է որպես ահաբեկչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան