«Ամբողջ ծախսս հանել եմ». Գյուղացիները գոհ են ծիրանի բերքից ու արտահանման ծավալներից
«Քսան տարվա մեջ առաջին դեպքն է, որ ծիրանի այսքան քանակությամբ արտահանում եղավ: Յոթ տոննա վրացիներն են տարել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աշտարակի Սասունիկ գյուղի բնակիչ Յուրան:
Նա ասաց, որ 1 կիլիոգրամը վաճառել է 350 դրամով. «Այս տարվա բերքից էլ, արտահանումից էլ շատ գոհ եմ: Ամբողջ ծախսս հանել եմ»:
Մասիսի Ջրահովիտ գյուղի բնակչուհին էլ ասաց, որ ծիրանն իրենց այգուց գնել են 400 դրամից մինչև 700 դրամով, հիմնականում տարել են Ռուսաստան. «Գոհ ենք շատ: Անցած տարի մի հատ ծիրան չունեինք: Այս տարի լավ էր, նորմալ էր»:
Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նույնպես գոհ էին այս տարվա ծիրանի բերքից, արտահանումից:
«Այս տարի գյուղում բոլորի դեմքին ժպիտ կա: Գյուղացուն ինչը կարող է ամենաշատն ուրախացնել՝ առատ բերքն ու լավ վաճառքը, որ բերքը չմնա, չփչանա, չիմանա, թե ինչ անի: Այս տարի ծիրանի հետ կապված այդ խնդիրը չունենք»,- նշեց Արմավիրի մարզից Շուշան Խաչատրյանը:
Հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18.500 տոննան ծիրան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները