Շառլ Ազնավուրն ելույթ է ունենալու Բելգիայում
Ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրն ելույթ է ունենալու Բելգիայում: Համերգը կայանալու է օգոստոսի 29-ին Grand Casino Knokke-ում: Այն նախատեսված է 450 հանդիսականի համար: Այս մասին տեղեկանում ենք Շ. Ազնավուրի ֆեյսբուքյան էջից:
91-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: