Զոհրաբյան. ԲՀԿ-ն դեռևս կարծիք չունի ՍԴ բարեփոխումների նախագծի վերաբերյալ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հարցին՝ ինչպե՞ս է ԲՀԿ-ն վերաբերվում սահմանադրական բարեփոխումների նախագծին, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է, ԲՀԿ տեսակետը պատրաստ կլինի միայն այն ժամանակ, երբ կուսակցության իրավաբան փորձագետները կտան մասնագիտական եզրակացություն:
Իսկ նրա անձնական տեսակետը խիստ բացասական է. «Լսել էի դոլարի լողացող կուրսի մասին, բայց չէի լսել, որ կարող է լինել նաև պատգամավորական տեղերի լողացող կուրս, երբ խորհրդարանի պատգամավորների տեղերի քանակը կարող է լինել 101-ից մինչև 198»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան