Պլատինին պատրաստվում է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին իր թեկնածությունը կառաջադրի Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում: Պլատինին մտադիր է գլխավորել ՖԻՖԱ-ն, իսկ ՈՒԵՖԱ-ի ղեկին թողնել Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախին: Նշենք, որ ֆրանսիացու թեկնածությունը պաշտպանում են ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող 6 կոնֆեդերացիայից 4-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ՖԻՖԱ-ի հերթական համաժողովում Յոզեֆ Բլատտերը վերընտրվեց կազմակերպության ղեկավարի պաշտոնում, սակայն ընդամենը 4 օր անց կոռուպցիոն սկանդալի պատճառով հայտարարեց իր հրաժարականի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում