Խալերն ու դրանց վերաբերյալ տարածված միֆերը
Թերևս անհնար է գտնել երկրագնդի վրա մի մարդու, ում մարմնի վրա բացակայում են խալերը և խալատիպ գոյացությունները, որ առաջանում են տարիների ընթացքում ու երբեմն կերպարանափոխվում` մեծանում, մգանում, սևանում և այլն: Խալերի հետ կապված բավականին շատ միֆեր են տարածված, որոնք խանգարում են իրապես գնահատել իրավիճակն ու շատ հաճախ պահպանել առողջությունը: «Զդոռովայա ստոլիցա» ամսագիրը առանձնացրել է մի քանի միֆ ու բացատրել, թե ինչ անել:
Միֆ առաջին . խալերն ու խալատիպ գոյացությունները չի կարելի հեռացնել, դա նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը:
Սա թերևս ամենատարածված, ամենասխալ ու ամենավտանգավոր միֆն է: Մասնագետները պնդում են` որքան շուտ հեռացնել վտանգավոր խալն ու խալատիպ գոյացությունները, այնքան լավ: Ու հատկապես առաջին հերթին խորհուրդ է տրվում հեռացնել այն խալերը, որոնք տեղակայված են մարմնի այն հատվածներում, ուր հեշտ է դրանք վնասել` պարանոցին, ձեռքի այն հատվածում, որտեղ ժամացույցը կարող է վնասել և այլն:
Միֆ երկրորդ. Խալն ու խալատիպ գոյացությունները կարող է հեռացնել ցանկացած կոսմետոլոգը:
Իրականում խալերը չեն գտնվում մաշկաբանների կամ կոսմետոլոգների կոմպետենցիայի տակ: Իսկ խալերի գծով ճիշտ է դիմել մաշկաօնկոլոգին, քանի որ ոչ կոմպետենտ մասնագետին դիմելը կարող է, հատկապես բազմապիսի գեղեցկության սրահների, իր մեջ մեծ վտանգ է պարունակում, քանի որ խալի սխալ հեռացումը կարող է նպաստել օնկոհիվանդության զարգացման:
Միֆ երրորդ. Խալերը կարելի է հեռացնել ցանկացած տարիքում:
Իրականում բժիշկները խորհուրդ են տալիս հեռացնել խալերը 18 տարեկանից հետո, երբ ավարտվում է օրգանիզմի ակտիվ աճը: Բացառություն կարելի է անել այն դեպքերում, երբ խալը կամ խալատիպ գոյացությունը խանգարում է երեխային:
Միֆ չորրորդ. Խալը ճիշտ է հեռացնել շոգ երկրներ այցելելուց առաջ:
Որպեսզի արևը չխորացնի գործընթացը, ձմեռային ու աշնանային ժամանակահատվածները ամենանպաստավորն են նորագոյացությունները հեռացնելու համար: Այդուհանդերձ, եթե խալը հեռացվել է ամռանը, ապա անհրաժեշտ է այն պաշտպանել հատուկ արևապաշտպան քսուկներով, մինչև հեռացված հատվածը լիովին չի ապաքինվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում