Ստերլիգովի դեմ հայց ներկայացրածն իրեն Երուսաղեմի թագուհի է երևակայում
Երուսաղեմի և Լեռնային Ղարաբաղի թագուհի իրեն երևակայող Միլանա Գորենշետյնը ռուս գործարար Գերման Ստեռլիգովի ու նրա փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ դատական հայց է ներկայացրել:
«Լայֆնյուզ»-ի փոխանցմամբ, կինը հայտարարել է, որ ռուս գործարարը հրապարակային կերպով վիրավորել է, կրկնելով իր փաստաբանի խոսքերը, իր մասին ասել է «խելագար կին»: Որպես ապացույց նա հրապարակել է Ստերլիգովի հայտարարության տեսանյութը:
Իսկ վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Գորենշտեյնը ԼՂՀ դատախազությունից հետաքրքրվել է Ստերլիգովի՝ ջրաղաց ձեռք բերելու գործարքից:
Կինը հայտարարել է, որ իր պահանջն առաջին հերթին Հայրապետովից է. «Ես պահանջում եմ փոխհատուցում»:
Ստերլիգովն ավելի վաղ հայտարարել էր. «Իսկ ինչո՞ւ է այդ կնոջը հետաքրքրել իմ ջրաղացը, նա չի՞ բացատրել: Արթուր Հայրապետովն ասում է, որ նա խելագար կին է, բայց ես տեղյակ չեմ»:
Կինը «Վկոնտակտե»-ում «Անտի Ստերլիգով» խումբ է բացել, հայտարարելով, որ Արթուր Հայրապետովը ոտնահարել է իր պատիվն ու արժանապատվությունը, ստվեր է գցում փաստաբանի մասնագիտության վրա:
Նախորդող հրապարակումներ՝
Ստեռլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել
Ստեռլիգովը Բաղդասարովի հետ շրջում է Երևանի կենտրոնում
Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում
Ստերլիգովն ասուլիսի եկավ ձիով
Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում