«Մեզ բռնաբարում էին օրը 5 անգամ». ԻՊ գերությունից փրկված աղջիկներ
«Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինները շարունակում են գերության մեջ պահել հարյուրավոր կանանց ու աղջիկների, որոնք անընդհատ սեռական բռնության են ենթարկվում: Իսլամական պետության տիրապետության տակ գտնվող տարածքներում սեռական ստրկության մասին խոսում էին դեռևս մեկ տարի առաջ, երբ եզդիները ոչնչացվում էին իրականացնում ջիհադիստների կողմից: Ներկայումս նրանց մեծ մասը շարունակում է ապրել անազատության մեջ և օգտագործվում որպես սեռական ստրուկ: BBC հեռուստաընկերության լրագրողները Լոնդոնում զրուցել են 3 աղջիկների հետ, որոնց այնուամենայնիվ, հաջողվել է փախչել գերությունից:
Երբ նախորդ տարի ամռանը ահաբեկիչները Հյուսիսային Իրաքի տարածքները, «Իսլամական պետության» գրոհայինները, եզդիներին համարելով սատանայի հետնորդներ, առանձնացրել են կանանց ու տղամարդկանց: Վերջիններին տարել էին իրենց հետ` հետո գնդակահարելու պայմանով:
«Ես յոթ եղբայր ունեի, մեկին հաջողվել է փրկվել գերությունից, վեցը դեռևս անհայտ են»,-լրատվամիջոցին պատմել է աղջիկներից մեկը:
«Էմիրները մեզ ասում էին, որ մենք պետք է մահմեդական դառնանք և հրաժարվենք մեր կրոնից: Ասում էին, որ մեր կրոնը ոչ թե մարդկանց, այլ կենդանիների համար է: Մեզ սպառնում էին սպանել, եթե իսլամ չընդունենք: Նրանք անմիջապես փողոցում գլխատում էին մեծահասակ տղամարդկանց, եթե նրանք հրաժարվում էին մահմեդական դառնալ»,-պատմել է գերության մեջ եղած մյուս 20-ամյա աղջիկը:
Աղջիկները հիշում են, որ իրենք անընդհատ սեռական բռնության էին ենթարկվում, ամենագեղեցիկ ու երիտասարդ աղջիկները բաժին էին ընկնում էմիրներին ու «Իսլամական պետության» ղեկավարներին:
«Մեզ բռնաբարում էին օրը հինգ անգամ», -անկեղծացել է տուժած աղջիկներից մեկը:
Աղջիկների դեմքը չի երևում, նրանց անունները չեն հրապարակվում:
BBC-ի տեսանյութը` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան