Տուսկ. ԼՂ հակարամարտության հետ կապված վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս: Այս հակամարտության խաղաղ կարգավորումը նախկինի պես առաջնահերթություն է մնում Եվրոպական Միության համար»,-ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով, Եվրոպական միությունը սատարում է բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը և իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդությամբ. «Մենք սատարում ենք հետագա երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մասնավորապես ամենաբարձր մակարդակով»:
«Շատ կարևոր է հարգել հրադադարի համաձայնությունը, զսպվածություն դրսևորել գործողություններում և հայտարարություններում, ստեղծել մթնոլորտ, որը նպաստավոր կլինի հակամարատության կարգավորման առաջընթացի համար»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան