Դոնալդ Տուսկ. Այս տարին վճռորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում
Հայաստանը կարող է հույս կապել Եվրոպական միության օժանդակության շարունակման հետ, որպեսզի առաջ ընթանա սոցիալական, քաղաքական բարեփոխումների ուղղությամբ, շարունակի պահպանել, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Հայաստանը որոշել է չօգտագործել Եվրոպական միության առաջարկած Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Ազատ առևտրի խորը համապարփակ համաձայնագիրը: Դա ընտրությունը է, որը Եվրոպական միությունը լիովին հարգում է: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալով ժողորդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար ներդրումների միջավայրի բարելավման ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով: Մեկ խոսքով՝ բարեփոխումների ընդգրկուն օրակարգով»,- նշեց Դ. Տոսկը:
Նրա խոսքով, բարեհաջող ավարտել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը: Ըստ Դ. Տուսակի, այս համաձայնագրով նախանշել են ապագա համագործակցության ոլորտները, ԵՄ անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են այս բանակցությունների մանդատի տրամադրման հարցը:
Եվրոպական խորհրդի նախագահն ասաց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկն այն է, որ ավելի հեշտացնեն ճանապարհորդելը Հայաստանից Եվրոպական միություն և հակառակ ուղղությամբ. «Ողջունում եմ այն դրական առաջընթացը, որը Հայաստանը ձեռք է բերել շարժունակության գործընկերության, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կատարման ուղղությամբ, որոնք ուժի մեջ մտան 2014 թվականի հունվարից: Արդյունավետ իրագործումը կարևորագույն պայման է, որպեսզի սկսվեն վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները: Վիզայազերծ ռեժիմը վերջնական նպատակն է: Լիահույս եմ, որ հաջորդ քայլը հնարավոր կլինի իրականացնել մոտակա ամիսներին, եթե աշխատանքի այս տեմպը պահպանվի»:
Դ. Տուսկը նշեց, որ ԵՄ սատարում է քաղաքացիական հասարակության աշխատանքին Հայաստանում, քաջալերում է, որպեսզի քաղաքացիական հասարակությունն ավելի սերտորեն ներգրավի բարեփոխումների գործընթացում, որպեսզի ընդայնվի երկխոսությունը և բոլորն իրենց տեր զգան իրականացվող բարեփոխումներին:
«Այս տարին վճռորոշ է մեր հարաբերություններում»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց, որ երկրորդ անգամ է հնարավորություն ունենում այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր. «Ինչպես առաջին այցելության ժամանակ, այս անգամ էլ նույնչափ հուզվեցի»:
Նախորդող հրապարակում՝
ՀՀ նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան