Երևանյան կինոփառատոն. «Ծիրանները» բաժանված են
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերից շատերը փոխել են իրենց թռիչքների օրերը, քանի որ չեն ցանկանում հեռանալ Հայաստանից: Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ասուլիսին ներկա փառատոնի ժյուրիի անդամները շնորհավորել են բոլոր մրցանակակիրներին, կիսվել փառատոնից, Հայաստանից ստացած տպավորություններով, հիացմունքով խոսել հայկական հյուրընկալության և հյուրասիրության մասին:
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներն են՝
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (2-ին մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)
Այս տարի առաջին անգամ հանձնվել է նաև նոր՝ Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացել է գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)
«ԿՈՐԻԶ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ), լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)
ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ
«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ
«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Խրախուսական մրցանակ. «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնը կայացել է հուլիսի 12-19-ը: Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1600 հայտ` 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը մրցել են Միջազգային Խաղարկային, 13-ը` Միջազգային Վավերագրական, 17-ը` Հայկական համայնապատկեր և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Փառատոնի ծրագրերում ներկայացվել են համաշխարհային հնչողություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննից, Բեռլինից և Վենետիկից: Ընդհանուր առմամբ փառատոնային օրերին ցուցադրվել է մոտ 200 ֆիլմ:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա