Ջ.Ուորլիք. Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը Երևանում է: Նա Թվիթերի իր էջում տեղադրել է Երևանի Հանրապետության հրապարակի լուսանկար և գրառում արել. «Այնպիսի գեղեցիկ ամառային երեկո է Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»:
Ավելի վաղ թողած գրառման մեջ համանախագահը հայտնել էր, որ երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, Երևանում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանին՝ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները