Սերժ Սարգսյան. Մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով
«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկում: Ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով»,-ՀՀ նախագահական նստավայրում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն ասաց, որ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ կարևորել են, որ Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովի մասնակիցները վերահաստատեցին Եվրոպական միության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009 թվականից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է՝ լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան