Սերժ Սարգսյան. Չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ` առանց եվրոպական փորձի և օժանդակության (տեսանյութ)
«Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ` առանց եվրոպական փորձի և օժանդակության: Ուստի, մենք, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ»,- ՀՀ նախագահական նստավայրում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը պատասխանում էր հետևյալ հարցին. «Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն: Հարցս հետևյալն է` արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը և ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները»:
Սերժ Սարգսյանն իր պատասխանում նաև նշեց. «Արևելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության ընկերներն այդքան տարբեր իրենց բնույթով, նպատակներով, ակնկալիքներով գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում: Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ասացի, որ իրեն տարիներ առաջ էլ ասել եմ, այսօր էլ ասում եմ, որ մի ընդհանրություն կա, եկեք մոռանաք դրա մասին, քանի որ հատկանշական չէ այդ ընդհանրությունը:
Այն ժամանակ էլ, հիմա էլ համոզված եմ, եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ, թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, եկեք այս ոլորտում մենք համագործակցենք»:
Նախորդող հրապարակումներ՝
Դոնալդ Տուսկ. Այս տարին վճռորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում
ՀՀ նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան