«Շատ ուրախ եմ, որ, օրենքի համաձայն, Դուք նախաձեռնել եք սահմանադրական բարեփոխումների գործընթաց». Դոնալդ Տուսկ (տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին: Նախագահ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահի առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Առանձնազրույցի մեկնարկի սղագրությունը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ նախագահ. «Շատ ուրախ եմ, որ չնայած Եվրամիության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին և Ձեր հագեցած օրակարգին Դու հնարավորություն գտաք այցելելու Հայաստան: Իհարկե, տեղյակ եմ, որ Հունաստանի հետ դժվարին հարաբերություններում կարողացաք առաջընթաց արձանագրել: Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք Եվրամիության տարածքում կայունության ու նաև մեր դարավոր բարեկամ Հունաստանի խնդիրների արագ լուծմամբ:
Պարոն նախագահ,
Մենք պատրաստ ենք լուրջ ջանքեր գործադրել՝ խորացնելու Եվրամիության հետ մեր հարաբերությունները և լիահույս եմ, որ մենք, ի դեմս Ձեզ, հզոր աջակից ունենք: Բարո՛վ եք եկել Հայաստան»:
Դոնալդ Տուսկ. «Շնորհակալություն պարոն նախագահ,
Ինձ համար սա, իսկապես, կարևոր այց է և ես պարտավոր էի գտնել ժամանակ այցելելու Երևան և այցելելու անձնապես Ձեզ, որովհետև մենք՝ ընկերներս, պարտավոր ենք ոչ միայն ժամեր, այլ օրեր, շաբաթներ ու ավելի երկար ժամանակ իրար հետ անցկացնել: Եթե խոսում ենք ընկերության մասին, իհարկե, դա միջանձնային ընկերություն է՝ առաջնորդների միջև, բայց դա նաև ընկերություն է Եվրամիության և Հայաստանի միջև: Ես խորապես համոզված եմ, որ սա շատ բովանդակալից հարաբերություններով պայմանավորվող ընկերություն է: Մենք այստեղ ենք, որպեսզի հաստատենք, թե Եվրոպական միության համար որքան կարևոր է Հայաստանը, և թե ինձ՝ Եվրոպական խորհրդի նախագահիս համար որքան կարևոր է նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկելը: Շատ ուրախ եմ, որ, օրենքի համաձայն, Դուք նախաձեռնել եք սահմանադրական բարեփոխումների գործընթաց և կուզենայի նաև իմանալ գործընթացի վերաբերյալ Ձեր գնահատականը»:
Նշենք, որ առանձնազրույցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահը պատասխանել են լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև`
Դ.Տուսկ. ՀՀ-ԵՄ ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան նախկին մեր առաջարկն էր
Սերժ Սարգսյան. Չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ` առանց եվրոպական փորձի և օժանդակության
Դոնալդ Տուսկ. Այս տարին վճռորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում
ՀՀ նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում
Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ համագործակցությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին