Թուրքիայում իրականացված ահաբեկչությունը խլել է առնվազն 27 մարդու կյանք
Թուրքիայի Սուրուչ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանային շրջանում, ահաբեկչություն է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 27 մարդու կյանք, վիրավորվել է մոտ 100-ը: Ինչպես հայտնում է «Հուրիյեթ դեյլի Նյուզ»-ը, պայթյունը որոտացել է Ամարա մշակութային կենտրոնի մոտ:
«Մտավախություն ունենք, որ զոհերի թիվը կաճի: Մեղավորները շուտով կհայտնաբերվեն և դատարանի առջև կկանգնեն»,-ասվում է Թուրքիայի ՆԳ նախարարի հայտարարության մեջ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահապարտ-ահաբեկիչը 18-ամյա աղջիկ էր, ով անդամակցում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը շատ արագ հանգցրել են:
Ամարա մշակութային կենտրոնում ապրում են Սոցիալիստ երիտասարդների սոցիացիացիաների ֆեդերացիայի մոտ 300 երիտասարդներ, ովքեր ամառային արշավի շրջանակում օգնում էինք վերականգնել Սիրիայի Քոբանի քաղաքը: Վիրավորների ու զոհերի մեծ մասն ֆեդերացիայի անդամներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան