Իրավունք 12:16 21/07/2015

Պառլամենտարիզմում պետք է լինի կայուն մեծամասնություն. Արա Ղազարյանի դիտարկումները Մայր օրենքի նախագծի մասին

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը Սահմանադրության նախագծի (1-7 գլուխներ) շուրջ քննարկումներից եզրակացրել է, որ մեծ մասն ուշադրությունը կենտրոնացրել է կառավարման համակարգի վրա` անտեսելով մարդու իրավունքներին վերաբերող հատվածը: Մինչդեռ մասնագետի խոսքով, մարդու իրավունքների վերաբերյալ գլխում «շատ լավ» նորամուծություններ են կատարվել:

Կայուն մեծամասնության մասին

Բուռն քննարկումների առիթ է դարձել մասնավորապես, Ազգային ժողովի ձևավորմանն ու գործառույթներին վերաբերող գլուխը, որի համաձայն Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Ղազարյանը նկատեց, որ մարդկանց մտահոգությունը հասկանալի է, քանի որ նրանք մտավախություն ունեն, թե կլինի բացարձակ ու անկառավարելի մեծամասնություն` ժողովրդավարության մեխանիզմներից, հանրային վերահսկողությունից դուրս:

Բայց իրավաբանի խոսքով, դրան հակակշիռ այլ մեխանիզմներ էլ են Սահմանադրությամբ ներմուծել, որոնք հնարավորություն կտան փոքրամասնությանը կառավարության աշխատանքը վերահսկել հանձնաժողովներում ու հասնել հաջողությունների: Այսինքն, ԱԺ-ում ստեղծվելիք հանձնաժողովներում ոչ թե մեծամասնական կարգով է հարցերը լուծվելու, այլ որակական քվեարկության արդյունքում:

Բացի մշտական ու ժամանակավոր հանձնաժողովներից, Սահմանադրության նախագիծը սահմանում է նաև Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովների ստեղծման մասին, ինչը Արա Ղազարյանը առաջընթաց քայլ է համարում:

«Դա պառլամենտական հետաքննություն անցկացնելու լավագույն տարբերակն է: Եթե հիշում եք, նման նախադեպ եղել է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հարցով և նաև հիշում եք, որ այդ մարմինը չկարողացավ հաջողությունների հասնել, քանի որ այնտեղ պարզ մեծամասնական կարգով էին հարցերը քվեարկության դրվում: Հիմա, այս Սահմաանդրությամբ սահմանվում է, որ այդ հանձնաժողովը կարող է որոշումներ կայացնել պատգամավորների մեկ քառորդի պահանջով, շեմը նվազեցվում է, որպեսզի փոքրմասնությունը կարողանա հասնել հաջողության», -եզրակացրել է իրավաբանը:

Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող 108-րդ հոդվածը նաև սահմանում է. «Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել նրա իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանք օրենքով պահպանվող գաղտնիք չեն»:

«Այսինքն` եթե անհամաձայնություն կա հանձնաժողովի ներսում, ապա հանձնաժողովի 10 անդամներից մեկ քառորդի, այսինքն` 3-ի ձայնը բավարար է հաջողության հասնելու համար: Եթե ընդդիմությունը 3 հոգի եղավ, ապա հաջողություն կունենան», բացատրեց Արա Ղազարյանը:

Որոշ առանցքային դեպքերում, ըստ մեր զրուցակցի, Սահմանադրության նախագծում հարցերի ընդունումը զուտ մեծամասնություն է պահանջում, օրինակ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելը, ինչի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջ: Միևնույն ժամանակ, ԱԺ նիստը կարող է իրավազոր համարվել, եթե մասնակցում է պատգամավորների կեսից ավելին և ոչ թե մեկ քառորդը:

Ըստ Արա Ղազարյանի, Ազգային ժողովում ուժերի, տեղերի բաշխման վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ կարող է տալ ընտրությունների անցկացմանը վերաբերող բաժինը, որը հրապարակված չէ:

«Սկզբունքորեն լավ մեխանիզմ է և թվում է, թե այդպես էլ պետք է լինի ,եթե երկիրը պառլամենտական երկիր է, պետք է կայուն մեծամասնություն լինի, որ իրերը տեղից շարժվեն: Մյուս կողմից` այն քաղաքական մշակույթը, որ մենք ունենք և այն վատ ընտրական ավանդույթները, որ ժառանգել ենք, դա կարող է բերել բացարձակ մենիշխանությանը: Ամեն ինչ կախված է ընտրություններից` եթե ընտրությունների լեգիտիմությունը ապահովվի և հանրության բոլոր շերտերը ներկայացնող խմբավորումներն անցնեն Ազգային ժողով, այսինքն, եթե Ազգային ժողովը լինի ներկայացուցչական, ապա այդ դեպքում այս համակարգը կաշխատի: Ես միշտ ասել եմ` սա վատ մեխանիզմ չէ, եթե ընտրությունների լեգիտիմությունը ապահովվի: Մենք կարող ենք սա էլ պնդել` եթե ընտրությունների լեգիտիմությունը ապահովվի ցանկացած Սահմանադրության տեքստ կարող է արդյունավետ աշխատել: Կարևորը ընտրություններն են: Վերջ ի վերջո, նույն Վենետիկի հանձնաժողովը, նույն հեղինակները 2001-2005 թթ էլի հավանության էին տալիս կիսանախագահական համակարգը` պայմանով ազատվենք «հաղթողին` ամեն ինչ» լոզունգից: Քաղաքական էլիտան, իհարկե, այդ լոզունգից չկարողացավ ազատվել և արդյունքում ենք ունեցանք հանրային վերահսկողությունից դուրս բացարձակ մեծամասնություն», -նկատեց իրավաբանը:

Սահմանադրության նախագծի վերաբերյալ ընդդիմախոսների պնդումները, թե իշխանությունները Սահմանադրական հեղափոխություն են փորձում կատարել` հաստատելով միակուսակցական իշխանություն, Արա Ղազարյանը չափազանցված է համարում:

«Պառլամենտարիզմում պետք է լինի կայուն մեծամասնություն, հակառակ դեպքում իրերը տեղից չեն շարժվի: Բայց ամբողջ հարցն է, թե ա) հակակշռող ինչ մեխանիզմներ են առաջարկում և բ) քաղաքական ինչ մշակույթ կա: Որոշ առումով ես մտածում եմ, որ սա կարող է տանել մենիշխանության, բայց ոչ նման բացարձակ տոնայնությամբ և նման պոպուլիստական գնահատակններով: Չէ՞ որ միշտ էլ մեծամասնություն պետք է լինի, վերջ ի վերջո իրերը որոշում է մեծամասնությունը, բայց կարևոր է նաև, թե մեծամասնությունը կարո՞ղ է հարց լուծել, թե՞ ոչ: Այստեղ որոշ նման հակակշիռներ լինելու են: 12 մշտական հանձնաժողովներ են լինելու, որոնք հետևելու են կառավարության աշխատանքին», -հավելեց մասնագետը:

Սահմանադրության նախագծում Մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ մասնագետի դիտարկումները` հաջորդիվ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}