Ավստրալիայի միավորված եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի միավորված եկեղեցին Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ-ին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն: Այս մասին տեղեկացնում է «Նուվել դե Արմենի» պարբերականը` հղում անելով եկեղեցու որոշմանը:
Պարբերականի փոխանցմամբ`Ավստրալիայի միավորված եկեղեցին ազգային մակարդակում արդեն երրորդ խոշոր կառույցն է, որը 1915թվականի դեպքերը` հայ ժողովրդի սպանությունները և զանգվածային տեղահանումը ճանաչում է որպես Ցեղասպանություն:
Ինչպես հաղորդվում է` քրիստոնեական բողոքական այս եկեղեցին Ավստրալիայում ունի ավելի քան 2500 թեմ և շուրջ մեկ միլիոնից ավել հետևորդներ: Այն թվով երրորդ խոշոր եկեղեցական հաստատությունն է` Անգլիական և Կաթոլիկ եկեղեցիներից հետո: Կառույցի մաս է կազմում նաև Սիդնեի հայ ավետարանական եկեղեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան