Երաշտը կարող է ազդել կարտոֆիլի, ցորենի բերքի վրա. Հ. Բերբերյան
«Հունիս-հուլիս ամիսների երաշտը մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին: Այժմ էլ երաշտային վիճակ է, որը շարունակվելու պարագայում գյուղացիները լուրջ խնդրի առջև կարող են կանգնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարա գյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նշեց, որ շոգը բացասաբար է ազդում պալարագոյացման վրա: Հ. Բերբերյանի կանխատեսմամբ, աշնանը կարտոֆիլի գինը կբարձրանա 10 տոկոսով:
«Ուսումնասիրություն ենք անցկացրել Շիրակի գոտում: Պարզվեց, որ շոգն ազդել է պալարագոյացման վրա, և այնտեղ կունենանք բերքատվության մի փոքր անկում»,- ասաց նա՝ հավելելով, որ Շիրակի մարզում ծանր է ոռոգման համակարգի վիճակը, քանի որ ՀԷԿ-երը ջուր են վերցնում, ինչի հետևանքով գյուղացուն ջուր չի հասնում:
Հ. Բերբերյանն ասաց, որ 2008 թվականին ԱԺ մի որոշում են անցկացրել, որ ոռոգման համակարգը մոնոպոլիզացվել է: Նա գյուղատնտեսության նախարարից պահանջեց արագացնել ոլորտում իրականացվելիք բարեփոխումները:
Նրա խոսքով, դեղձի բերքատվության հետ կապված մտահոգություններ են հայտնել Արմավիրի մարզի բնակիչները, որը նույնպես ծագել է ոռոգման ջրի պակասի պատճառով:
«Այս տարի մի փոքր քիչ դեղձի բերք կունենանք, բայց բավականին լավ ծիրանի բերք ունենք: Սպասում ենք լավ խաղողի բերք: Երաշտը մի փոքր կազդի ցորենի բերքատվության վրա»,- ասաց Հ. Բերբերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները