Ուկրաինայում ՀՀ դեսպանը փողոցային խոսակցություն է որակել իր հետկանչի մասին լուրը. «ՀԺ»
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում փողոցային խոսակցություն է անվանել իր հետկանչի և իր փոխարեն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին դեսպան նշանակելու մասին լուրերը:
«Ես չգիտեմ ով ինչ է խոսում, բայց այդ հարցը որոշում է ՀՀ նախագահը՝ ԱԳ նախարարի հետ համատեղ: Եթե նրանք կորոշեն, որ ես պետք է հետ գամ, ուրեմն պետք է հետ գամ, եթե որոշեն, որ պետք է մնամ, ուրեմն պետք է մնամ: Դա զուտ հանրապետության նախագահի և արտգործնախարարի իրավունքն է: Այլ խոսակցությունների հավատալ պետք չէ: Այլ խոսակցություններ ես հիմք չեմ ընդունում»,-ասել է դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան