Թռչնամիս արտադրող ընկերությունները դժվարին կացության մեջ են. «Ժողովուրդ»
Հայաստանի թռչնաբուծական ընկերությունները վերջին շրջանում բավական դժվարին կացության մեջ են հայտնվել: Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաև թանկ, մրցակցությանը չեն դիմանում:
«Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այլևս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել:
«Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետև մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- ասել Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան