Զոհրաբյանը ԲՀԿ կառույցների ղեկավարներին հանձնարարել է «հաշվել» ռեալ կուսակցականներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և Աբրահամ Մանուկյանն այս օրերին զբաղված են իրենց կուսակցության անդամների «գույքագրմամբ»: Մասնավորապես թերթի տեղեկություններով՝ այսօր նրանք այցելելու են Թալին և հանդիպելու են ԲՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ:
Ինչպես երևում է՝ ԲՀԿ ղեկավարությունը որոշել է ամռանը հանդիպել ԲՀԿ տարածքային կառույցների անդամների հետ և հստակեցնել, թե իրականում քանի անդամ ունեն, ինչ է պահպանվել կուսակցությունից: Նաիրա Զոհրաբյանը կառույցների ղեկավարներին հանձնարարել է մեկիկ-մեկիկ «հաշվել» ռեալ կուսակցականներին և ներկայացնել իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան