«Ոչ թալանին» շարժումը չէր վստահում հենց ընդդիմությանը. Խոսրով Հարությունյան
«Ոչ թալանին» շարժումը ոչ թե իշխանություններին չէր վստահում, այլ նա չէր վստահում հենց ընդդիմությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
«Այդ շարժումն ուղղված էր իշխանությունների դեմ և բնական է, որ նրանց չէր վստահելու: Բայց նա մերժում էր ընդդիմությանը, և ընդդիմությունը պետք է մտածի, որ նրան էլ չեն վստահում», -հայտարարեց Հարությունյանը` նկատելով, որ բոլորի համար հեշտ է բեռը գցել իշխանության վրա:
Հիշեցնենք` «Ոչ թալանին» շարժումը պահանջում էր չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը և մի քանի օր շարունակ այդ պահանջով փակել էր Բաղրամյան պողոտան: