Փաստաբանների խումբը Սահմանադրության նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք կներկայացնի
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբ։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՓՊ լրատվական ծառայությունից:
Աշխատանքային խումբը կազմավորվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) և 12 գիտնական փաստաբաններից։
Ըստ աղբյուրի, ՓՊ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի նպատակն է ՀՀ ՓՊ կարծիքների ու դիրքորոշման մշակումն է և դրա ներկայացումն է ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: