Լոռու մարզում 11-ամյա աղջիկը ժայռից ընկել է ու մահացել
Երեկ գիշերը Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում քաղաքացին ընկել է ժայռից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները անգիտակից վիճակում գտնվող աղջկան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ շտապօգնության բժիշկի՝ երեխան, որը 11 տարեկան է ու Գյուլագարակ գյուղի բնակիչ (Ն.Դ.-ն) մինչ շտապօգնության ծառայության աշխատակիցների և հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացած է եղել: