Դաունի համախտանիշով 18-ամյա աղջկա հաջողության պատմությունը (լուսանկարներ)
Ավստրալացի Մադելին Ստյուարտը նման չէ այն մոդելներին, ովքեր սովորաբար հայտնվում են ամսագրերի առաջին էջերում: Դաունի համախտանիշ ունեցող 18-ամյա աղջիկը երազել է դառնալ նորաձևության աշխարհի աստղ, բայց դեռ մի քանի ամիս առաջ նրա երազանքը թվում էր անիրականանալի: Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ աղջիկը երկու գովազդային պայմանագիր է կնքել: Նա անմիջապես իր կարգավիճակը՝ անհույս երազողից փոխել է ֆեշ-ինդուստրիայում աշխատելու հույսեր տածող: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը, որը ուսումնասիրել է աղջկա Ինստագրամը:
Մադելինն ապրում է իր մայրիկի հետ: Սիրում է պարել, լողալ: Պատանեկության տարիներին, ինչպես բոլոր մարդիկ Դաունի սինդրոմ ունեցող, տառապել էր ավելորդ քաշից: Բայց պոդյումի մասին երազանքն իրականացնելու համար նա բացառել է իր սննդակարգից շատ կալորիականությամբ և ոչ օգտակար ուտելիքները, ինչը օգնել է նրան նիհարել 20 կիլոգրամ:
Մադելինի մայրը որոշել է աջակցել նրան երազանքն իրականություն դարձնելու հարցում:
«Դաունի սինդրոմով մարդիկ շատ բաներ կարող են անել, ուղղակի նրանք ամեն ինչ անում են իրենց ձևով: Տվեք նրանց հնարավորություն և նրանք կարդարացնեն ձեր սպասումները: Նրանք նույնպես կարող են լինել գեղեցիկ և սեքսուալ»,- կարծում է Մադելինի մայրը:
Աստիճանաբար մոր և դստեր ջանքերը տալիս են իրենց արդյունքները. Մադելինով սկսում են հետաքրքրվել շատ անգլալեզու լրատվամիջոցներ:
Նորաձևության ժամանակակից աշխարհը բաց է «այլ գեղեկցության» տեր մարդկանց համար՝ ցանկացած ռասսայի, ազգության, նույնիսկ տրանսգենդերի: Բայց «արևի մարդկանց» համար նախկինի պես գոյություն ունի անտեսանելի պայքար: Ճիշտ է, 2015 թ. գարնանը Նյու Յորքում պոդյում է դուրս եկել Դաունի սինդրոմով դերասանուհի Ջեյմի Բրյուերը, բայց նա պրոֆեսիոնալ մոդել չէ, նրա՝ պոդյումում հայտնվելը պատահականություն էր: Այնպես որ, Մադելինը դարձել է ռահվիրանը:
Երկու պայմանագրերի համաձայն, Մադելինը գովազդելու է մարզական հագուստ:
Իր հաջողությունների մասին աղջիկը գրել է իր էջում. «Ես այնքան երջանիկ եմ, ես երանության գագաթնակետին եմ»:
Նրա մայրն ասել է. «Ես գիտեմ, շատերը կարծում եմ, որ այս ամենն ընդամենը փառքի հինգ րոպեներ են: Բայց մենք իսկապես հավատում ենք հաջողությանը և հույս ունենք, որ Մադելինի հայտնի լինելը կբերի նրան, որ Դաունի սինդրոմով մարդիկ կընկալվեն այլ կերպ»: