Եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Հուլիսի 22-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Հուլիսի 22-ին Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ արագությամբ: