«Քաղաքային քանդակ»-ը մեկ հարկի տակ է հավաքելու կրտսեր ու ավագ սերնդի արվեստագետների
«Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում ներկայացվելու է չորս տասնյակից ավելի քաղաքային միջավայրի համար նախատեսված, ազատ լուծումներով, համարձակ կոմպոզիցիոն ստեղծագործություններ և այդ քանդակների քաղաքային միջավայրին հարմարեցված լուսանկարներ: Panorama.am-ին այս մասին ասաց քանդակագործ, ցուցահանդեսի գաղափարի հեղինակ Նունե Թումանյանը:
«Մեկ հարկի տակ են հավաքվելու տարբեր տարիքային խմբերի արվեստագետների տարբեր ոճերի շատ հետաքրքիր աշխատանքներ: Երբ առաջին անգամ նման ցուցահանդես անցկացնելու մտադրության մասին խոսեցի, քանդակագործների մոտ հիասթափություն էի նկատում, սակայն հիմա հակառակն է՝ մեծապես ոգևորված են, հետաքրքրված ցուցահանդեսով»,- նշեց Ն. Թումանյանը:
Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսն ունենալու է նաև իր կատալոգը: Ն. Թումանյանի խոսքով, մեծ ցանկություն ունեն «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսը դարձնել ամենամյա:
Քանդակագործը համոզված է, որ Երևանն այսօր թեմատիկ, քաղաքային քանդակների պահանջ է զգում և այս ցուցահանդեսի հիմնական նպատակը հենց դա է՝ գտնել քաղաքային միջավայրի համար նախատեսված, ազատ լուծումներով կոմպոզիցիոն աշխատանքներ ու փորձել քանդակագործների երազանքները դարձնել իրականություն, իսկ քաղաքային միջավայրն առավել հրապուրիչ և գրավիչ։
«Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսը բացվելու է հուլիսի 23-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին