Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում: Այս մասին փաստել էԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպման ժամանակ: Տրայան Հրիսթեան այսօր խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը, նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել:
Անդրադառնալով Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը:
Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման ևպատշաճ անցկացման համար: ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաև Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնվարման ընթացքում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացաման գործընթացին և հետագա համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան