Թուրքիան հայտարարել է Սիրիայի հետ սահմանին անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ մտադիր են անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Սիրիայի հետ սահմանային գոտում: Դավութօղլուն այս հայտարարությունն արել է նախօրեին Սուրուչ քաղաքում տեղի ուենցած պայթյունից հետո, որին զոհ էր գնացել 30 մարդ: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն:
«Թուրքիան ձեռնարկել և շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ: Մենք դեմ առ դեռ ենք կանգնել ահաբեկչության հետ: Մենք պատասխանատուներին գտնելու և պատժելու կամք ունենք»,-ասել է Դավութօղլին՝ ավելացնելով, որ Սիրիայի հետ սահմանին ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները:
Ահաբեկչությունից հետո Ստամբուլում հակակառավարական ցույցեր են սկսվել, որը ոստիկանությունը ցրել է ջրցանների և արցունքաբեր գազի օգնությամբ: Ակցիայի մասնակիցները երկրի իշխանություններին մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն անվանելով ԻԼԻՊ-ի մեղսակիցներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է 30 մարդու կյանք: Ահաբեկչությունն իրականացրել էր 18-ամյա մահապարտ-աղջիկը, ով անդամակցում էր ԻԼԻՊ-ին: Կենտրոնում ապրում էին Սոցիալիստ երիտասարդների սոցիացիացիաների ֆեդերացիայի մոտ 300 երիտասարդներ, ովքեր ամառային արշավի շրջանակում օգնում էինք վերականգնել Սիրիայի Քոբանի քաղաքը: