Անցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» սակագնային պլանին՝ առանց սպասարկման կենտրոն այցելելու
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Արագ» ծառայությունից, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով նախաձեռնելու անցում` «Անձնական» սակագնային պլանին: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանը փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և հետևելով հուշումներին:
Հայտը ներկայացնելուց հետո բաժանորդի հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում և անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումն «Անձնական» սակագնային պլանին իրականացվում է հաջորդ ամսվա առաջին օրը:
Անցումը դադարեցնելու համար ևս պարզապես պետք է մուտք գործել *198# հրահանգների մենյու և ընտրել հրահանգը:
Ծառայությունն անվճար է:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները