Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին. Արցախի նախագահի խոսնակը` շփման գծում անհանգիստ վիճակի մասին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները տարօրինակ չեն, այլ շատ սովորական երևույթ: Այդ մասին Panorama.am-ին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով վերջին շրջանում ինտենսիվ խախտումների մասին տեղեկությունները:
«Սա Ադրբեջանի պահելաձևն է, ապրելակերպն է: Նրանք հատկապես ակտիվանում են, երբ լինում է համանախագահների այցելություն տարածաշրջան, ինչ-որ կարևոր հանդիպումներ դրանցից անմիջապես առաջ կամ դրանցից հետո: Սա արդեն կանխատեսելի է ու տարօրինակ զարգացում ես չեմ տեսնում: Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին», -նկատեց Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք ԼՂՀ նախագահի խոսնակը, որ ադրբեջանական կողմը հատկապես ակտիվացել է հակամարտության լուծման շուրջ բանակցություններն ինտենսիվ դարձնելու մասին հայտարարությունների պատճառով, Բաբայանը պատասխանեց. «Նույնիսկ եթե այդպիսի հայտարարություններ չեն լինում, օրինակ նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, մեկ է հակառակորդը ապակառուցողական է»:
Բաբայանն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի են դառնում նաև միջազգային որևէ դիվանագետի` տարածաշրջան կատարած այցելության ժամանակ:
Նրա խոսքով, արդեն երկար տարիներ է` հակառակորդն իրեն այդպես է պահում և նրան արդեն պետք էր լավ ճանաչել ու չզարմանալ, թե ինչու է իրեն այդպես պահում:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
«Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է»
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան