Սիրիայում ոչնչացվել է ահաբեկչական «Խորասան» խմբավորման ղեկավարը
Սիրիայում ԱՄՆ օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է «Խորասան» խմբավորման քուվեյթցի ղեկավար Մուհսին Ալ-Ֆադհլին, ով համագործակցում էր «Ալ-Կաիդայի» հետ»: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն:
Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ Ալ-Ֆադհլին ոչնչացվել է հուլիսի 8-ին՝ Սիրիայի Սարմադա քաղաքի մոտակայքում:
Մուհսին Ալ-Ֆադհլին «Ալ-Կաիդյաի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի հավատարիմ մարդկանցից էր, ով նույնիսկ տեղյակ էր 2001 թվականին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին:
Ըստ ամերիկյան հետախուզության՝ նրան «Ալ-Կաիդայի» ներկայիս ղեկավար Այման Ալ-Զավահիրին գործուղել էր Սիրիա՝ արևմտյան կոալիցիայի ուժերի վրա հարձակումներ իրականացնելու նպատակով:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը 7 մլն դոլար պարգևավճար էր խոստացել Ալ-Ֆադհլիի մասին տեղեկության համար: ԱՄՆ-ն «Խորասան»-ն առավել վտանգավոր է համարում, քանի որ այն կենտրոնցած է Արևմուտքի ու նրա բնակիչների վրա: