«Աննա Մայիլյանը ներկայացնում է. Չարտասանած խօսքը քո»
Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարի հերթական համերգը կրում է «Աննա Մայիլյանը ներկայացնում է. Չարտասանած խօսքը քո» խորագիրը: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մամուլի ծառայությունից:
Վարուժան Պարթևի կատարմամբ հնչելու են վոկալ-գործիքային ստեղծագործություններ: Մշակումը` Սվետլանա Ալեքսանյանի:
Ելույթ է ունենալու մեցցո-սոպրանո Աննա Մայիլյան, դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը, ակորդեոնահար Մերուժան Եգանյանը, ջութակահար Վարազդատ Խաչումյանը:
Համերգը կայանալու է այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա