«Ոսկե ձայն» մրցույթ. «Ընտրել նրան, ով կլինի արվեստի նվիրյալը»
Հուլիսի 25-26-ին Երևանում անցկացվելու է «Ոսկե ձայն» միջազգային երգի առաջին մրցույթը: Մրցույթի կազմակերպիչն է Տենոր արվեստի համաշխարհային ասոցիացիան, որը պաշտոնապես գործում է այս տարվա փետրվարից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթի կազմակերպիչ Կարեն Զոհրաբյանը:
Նա նշեց, որ մրցույթին մասնակցելու են տարբեր երկրներից (Իտալիա, Ռուսաստան, Ֆինլանդիա և այլն) ժամանած կատարողներ: Երկրորդ փուլ է անցել 23 մասնակից, որից 6-7-ը Հայաստանից են:
«Առաջին փուլում մենք ունկնդրել ենք տեսաձայնագրությունները, կատարել ընտրություն: Նրանք, ովքեր անցել են երկրորդ փուլ, ելույթ կունենան հուլիսի 25-26-ին»,- ասաց Կ. Զորաբյանը:
Մրցույթն ունի չորս ժանր՝ դասական, էստրադային, ջազ, ֆոլկլորային երգեցողությություն:
Մրցույթի ժյուրիի անդամ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն ասաց, որ նման մրցույթ անցկացնելու հիմնական նպատակն է ի հայտ բերել այն տաղանդավոր կատարողներին, ովքեր մինչ այժմ հայտնի չեն, այնուհետև ներկայացնել ավելի մեծ բեմերում. «Պետք է ընտրել նրան, ով կլինի արվեստի նվիրյալը: Պետք է ուղղորդենք նրանց»:
Կոնսերվատորիայի առաջին վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը կարևորեց մրցույթը. «Մրցույթ ասվածը կարևորում եմ՝ մարդը կոփվում է, պարզ է դառնում՝ արդյոք պատրաստ է պայքարելու աշխարհ մտնել»:
Նա հույս ունի, որ մրցույթը տարեց տարի ձնագնդիի պես կմեծանա ու հաջորդ տարիներին ավելի շատ մասնակիցներ կլինեն:
«Լավին պետք է խրախուսել, տեր կանգնել, սովորեցնել, թե ինչպես չի կարելի երգել, ինչպես երգել»,- ասաց Ռ. Մաթևոսյանը՝ հավելելով, որ պետք է խստություն լինի, որի արդյունքում հայկական բեմերը լի կլինեն իսկական տաղանդներով:
«Հիմա տաքսի վարելն է հեշտ, մեկ էլ երգող դառնալը: Երգել կարող է ամեն մարդ՝ ծնված օրվանից մինչև վեջին օրը: Դա կոչվում է կենցաղային երգեցողություն: Երգիչ նշանակում է ունենալ մասնագիտություն, սովորել, թե ինչպես են երգում: Իսկ ինչու շնորհալի երեխան, որ գիտե զգալ հայ երգը, չուղղորդել, չուղարկել կրթվելու, որ դառնան ավելի լավը»,- նշեց ժողովրդական երգիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա