Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերդառանա հոկտեմբերին
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերդառանա հոկտեմբերին: Այս մասին հայտնում են են արտիստի համերգների կազմակերպիչները, փոխանցում է Газета.ru-ն:
Հոկտեմբերի 29-ին երգիչը համերգ կտա Կրեմլի պետական պալատում: Նշվում է, որ ոչ մի իրարանցում տոմսերի հետ կապված չկա: Խվորոստովսկին ելույթ կունենա մեցո-սոպրանո Էլինա Գարանչայի հետ:
Հիշեցենք, որ Դմիտրի Խվորոստովսկու գլխուղեղում քաղցկեղ էր հայտնաբերվել: Երգիչը մինչև ամառվա վերջ հետաձգել էր բոլոր համերգները: Այժմ նա բուժվում է Մեծ Բրիտանիայում: