Արփինե Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուներն են. «ՀԺ»
Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
«Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր տեսնում, սակայն Բաղրամյան 26-ում այլ որոշում կայացվեց: Արփինե Հովհաննիսյանը վատառողջ էր և կարողացավ մեկնաբանություն տալ, ընդամենը ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել: Այս պահին, փաստորեն, արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արփինե Հովհաննիսյան և Կորյուն Նահապետյան»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան