Իտալիայի անվտանգության ուժերը 400 ներգաղթյալ են փրկել Միջերկրական ծովում
Իտալական երեք նավ Միջերկրական ծովում 400 ներգաղթյալի փրկելու գործողություն է իրականացրել: Գործողությունը ԵՄ նախաձեռնած` ներգաղթյալներին փրկելու ծրագրի մի մասն է եղել և անցկացվել է Լիբիայի ափերից 56 կիլոմետր հեռավորության վրա: 4 նավակներում 414 մարդ է եղել, այդ թվում 4 նորածին և մեկ երեխա: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
ՄԱԿ-ի տվյալներով, առնվազն 137 հազար ներգաղթյալ ու փախստական է Եվրոպա եկել Միջերկրական ծովով միայն այս տարվա առաջին կեսին: 2015-ին Եվրոպա ներգաղթյալների հոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 83 տոկոսով: Հունաստան և Իտալիա եկող ներգաղթյալների մեկ երրորդը սիրիացիներ են: Քանակով նրանց հաջորդում են Աֆղանստանի և Էրիթրեայի բնակիչները: Ծովով Եվրոպա եկող մարդկանց մեծ մասը պաշտպանություն են փնտրում պատերազմից ու հետապնդումներից: