Սեյրան Օհանյանը գիշերն այցելել է սահմանագիծ, եղել տարբեր դիրքերում
Հուլիսի 21-22 ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանը նախևառաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Այդ մասին իր facebook-յան էջում գրել է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ: