«Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը դպրոցներում՝ նշանակում է տեսնել կիրթ քաղաքացի. գրականագետ
«Երաժշտությունն ամենաուժեղ ներգործող ուժերից մեկն է: Երգը ուժ է տալիս: Այս առարկայի մուտքը հանրակրթական դպրոցներ նշանակում է մեր քաղաքացուն տեսնել կիրթ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ, հրապարակախոս, արձակագիր Դավիթ Սարգսյանը:
Նշենք, ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստորագրվել է «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին հրաման։
Նրա խոսքով, որպեսզի առարկան ծառայի իր նպատակին, պետք է նաև լինի ճիշտ ուսուցում ու միայն մասնագետների կողմից:
ՀՀ առաջին ժողովրդական նվագարանների ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի, «Տկզարներ» հնագույն շնչական նվագախմբի, ժող. նվագարանների հատուկ դպրոցի հիմնադիր Կառլեն Միրզոյանը նշեց, որ այս առարկան պետք է ժամանակի ընթացքում խորանա. «Պետք է դասավանդել առաջին դասարանից, նույնիսկ մանկապարտեզից, իհարկե, ծրագիրը կազմվի ըստ տարիքային առանձնահատկությունների, աստիճանաբար գնան մինչև գեղագիտության առարկա»: Նա նույնպես կարևորեց առարկայի անցկացումը՝ լավ քաղաքացի դաստիարակելու համար:
Ինչ վերաբերում է մասնագետներին, Կ.Միրզոյանը նշեց, որ անհրաժեշտ են այնպիսի դասատուներ, ովքեր կարող են ճիշտ ուղղորդել աշակերտներին, ճիշտ ներկայացնել նյութը:
«Մի արեք այդպիսի բան: Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, թեկուզ վերապատրաստվելուց հետո, դասավանդի երգ կամ պար: Այդպես ամեն բան փչացնում են»,- ասաց Կ. Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան