Բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման իրականացման համար ֆինանսական ռեսուրսներ գտնելու համար
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման վերաբերյալ այս պահին բանակցությունների մեջ ենք և փորձում ենք ծրագրի իրականացման համար ֆինանսկան ռեսուրսներ գտնել»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Կան շահագրգիռ ընկերություններ, որոնք պատրաստ են ֆինանսավորել ծրագրի մի մասը, սակայն այդ ծրագիրը թանկ արժե, և մեզ անհրաժեշտ է համապարփակ լուծում, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի»,- նշեց Ա.Առաքելյանը: Դիտարկմանը, թե ռուսական կողմը հայտարարում է` երկաթուղին կարող է արդյունավետ չլինել, կարո՞ղ է ազդել ֆինանսավորման վրա, փոխնախարարը բացասական պատասխան տվեց: