Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի և Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը և էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, և այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետ7ելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:
Այնուհետ7Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Առաքել գյուղում ներկա է գտնվել Արցախի մի շարք համույթների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին: Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը գյուղերում նպաստում է այստեղ մշակութային կյանքի աշխուժացմանը:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: