Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան
Աղվերանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան, որը կավարտվի հուլիսի 27-ին: Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից: Այդ մասին տեղեկացնում են Կրթության, գիտության նախարարությունից:
Այս օրերին 14-18 տարեկան շուրջ 80 հայ պատանիներ և աղջիկներ իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում: Առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմութ յան մրցույթ: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցման ժամանակ:
Բացի հիմնական մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր:
Նշենք, որ, Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են